Հասարակության որակը կարելի է հեշտությամբ գնահատել, ելնելով միմիայն նրանից, թե ընթացիկ իրադարձություններից որոնք են նրա համար ռեզոնանսային և որոնք՝ ոչ ռեզոնանսային:
Եթե հասարակությունն իր համար գոյաբանական բնույթի լուրջ իրադարությունները անուշադրության է մատնում, չհասկանալու կամ էլ մի այլ պատճառով, իսկ աննշան և երկրորդական բնույթի իրադարձությունը նրա համար դառնում է ռեզոնանսային, ապա դա նշանակում է, որ գործերը վատ են:
Դա նշանակում է նաև, որ նման հասարակությունը պարզունակ միջոցներով հեշտ կառավարելի է և մանիպուլյացիաների ենթակա:
Պավել Բարսեղյան